Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ամենատարօրինակ և վտանգավոր դիետաները

Ամենատարօրինակ և վտանգավոր դիետաները

Նախքան դիետա ընտրելը, պետք է համոզվել, թե որքանով է այն ապահով և արդյունավետ: Այնուամենայնիվ, ինչ էլ որ ընտրեք, LADYNEWS.am-ը խորհուրդ է տալիս հրաժարվել հետևյալ դիետաներից.

 

Շնչառությամբ դիետա. այս ուսմունքի հետևորդները վստահեցնում են, որ առողջ ապրելակերպի համար մարդուն պետք չէ ոչ ուտելիք, ոչ ջուր: Նրանք ընդունում են միայն օդի կարևորությունը մարդու օրգանիզմի համար: Կենսաբաններն ու բժիշկները կարծում են, որ այս դիետան համապատասխան է միայն բույսերին, և այն էլ` միայն կակտուսներին: :)

 

Վիլհելմ բռնակալի դիետա. Եթե հավատանք ավանդություններին, ապա Եվրոպայում XI դարում քաղաքական հզոր դեմքերից մեկը' Վիլհելմը, տառապել է ավելորդ քաշից: Նա սկսել է ալկոհոլային դիետայի հետևել: Այսպիսի դիետան ոչ թե կնիհարեցնի ձեզ, այլ կքայքայի այնպես, որ այլևս նիհարելու կարիք չի լինի: Համառորեն պնդում ենք, որ դիետան ծայրահեղ վտանգավոր է:

 

Քացախի դիետա. Նիհարելու այս տարբերակը օգտագործել են հին եգիպտացիները: Այն ենթադրում է քացախի պարբերական օգտագործում: Այս դիետան անդադար սրտխառնոց և փսխում է առաջացնելու, ինչը ոչ մի լավ արդյունքի չի կարող բերել:

 

Ծխախոտի դիետա. Հիմա սրան դժվար է հավատալ, բայց XX դարի գովազդային պաստառներին գրում էին. «Որպեսզի նիհարեք, գնեք Lucky Strike-ը կոնֆետի փոխարեն»: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:

 

Կապույտ դիետա. այսպիսի դիետային հետևողները պետք է ամեն ինչ ուտելուց առաջ կապույտ ակնոց դնեն: Կապույտ ապակիները իբրև թե փակում են ախորժակը: Իսկ եթե իրատես լինենք, այս ակնոցը պարզապես ուտելիքը ցույց է տալիս կապույտ, իսկ քեզ դարձնում է Ջոնի Դեպի նման:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ